Լեւոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ քրեական գործը կարճվել է |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ 

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը հայտնեց, որ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևան քաղաքում, որի ենթադրյալ մասնակիցները ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի տղան և փեսան էին: Տուժողը ոստիկաններին հայտնել էր, որ վերջիններս իրեն ծեծել են գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի հրահանգով, ով այդ ամենին ականատես է եղել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն