շրջակա միջավայրի նախարարությունը JIKA-ի հետ նոր ծրագրեր է մշակել

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության՝ (JIKA) Վրաստանում մշտական ներկայացուցիչ Յուկիհիկո Եջիրի հետ հանդիպմանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը քննարկել է Կանաչ կլիմայի հիմնադրամի և Մինամատայի կոնվենցիայի շրջանակներում համագործակցության ընդլայնման հարցերը։

Որպես Հայաստանում JIKA-ի ծրագրերի համակարգող գրասենյակի ղեկավարի՝ Յուկիհիկո Եջիրիին ներկայացվել է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության մակարդակի բարձրացման և կարողությունների մեծացմանը, ինչպես նաև սնդիկ պարունակող թափոնների վերամշակմանն ուղղված ծրագրերի նախագծերը։

Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել շրջակա միջավայրի պահպանության հարցերում համագործակցության խորացման և դրա համատեքստում համատեղ այլ ծրագրեր մեկնարկելու հարցերի շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն