Բորիս Ջոնսոնը կդառնա Բրիտանիայի նոր վարչապետը |news.am|

news.am: Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավար է ընտրվել ԱԳ նախկին նախարար եւ Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը: Երեքշաբթի այս մասին հայտնել է կուսակցության իշխող կոմիտեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Չորեքշաբթի Ջոնսոնը կդառնա երկրի վարչապետ այն բանից հետո, երբ գործող վարչապետ Թերեզա Մեյը վայր կդնի իր լիազորությունները:

Քվեարկությունների շարքից հետո ընտրարշավի եզրափակիչ հասածներին որոշել է կառավարող Պահպանողական կուսակցության խմբակցությունը Համայնքների պալատում, իսկ ամփոփիչ որոշումը կատարելու են թորիների կուսակցության շարքային անդամները, որոնք քվեարկելու են փոստով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն