Փոխնախարար Հակոբ Վարդանյանն ընդունել է ԻԻՀ էներգետիկայի փոխնախարար Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանն երեկ ընդունել է ԻԻՀ էներգետիկայի փոխնախարար Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Հակոբ Վարդանյանը կարևորել է գործընկեր երկրի պատվիրակության այցը Հայաստան՝ Թեհրանում սպասվող հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին ընդառաջ։

Հոմայուն Հաերին ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի շնորհավորական խոսքերն է փոխանցել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի նշանակման կապակցությամբ և հավաստել իր երկրի պատրաստակամությունը շարունակել էներգետիկայի ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համատեղ ծրագրերին, մասնավորապես՝ Հայաստան-Իրան 400կ/Վ էլեկտրահաղորդման գծի և Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ընթացքին առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել է աշխատանքները սահմանված ժամանակացույցով իրականացնելու անհրաժեշտությունը։

Այս համատեքստում փոխնախարար Հակոբ Վարդանյանը նշել է, որ Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարարությունը կարևոր նշանակություն ունի ինչպես Հայաստանի և Իրանի, այնպես էլ տարածաշրջանի էներգետիկ շուկայի զարգացման համար։ Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ծրագրի և մի շարք այլ հարցերի առնչությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել հանգամանալի անդրադառնալ հայ-իրանական միջկառավարական նիստի շրջանակներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն