ԱՄՆ-ն Եվրոպային պատժելու է նոր մաքսատուրքերով |aysor.am|

aysor.am։ Միացյալ Նահանգներում մտածում են այն բանի մասին, որպեսզի ընդլայնեն Եվրամիությունից ներկրվող ապրանքների ցանկը, որոնց մաքսատուրքերը պետք է բարձրացվեն: Այս մասին ասվում է ԱՄՆ առևտրային ներկայացուցչության գրասենյակի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, խոսքը 29 ապրանքի նկատմամբ մաքսատուրքերի ավելացման մասին՝ 21 միլիարդ դոլար մաքսատուրքերի ծավալը 25 միլիարդի հասցենելու մասով:

Նշվում է, որ ԱՄՆ-ն այդ մասին սկսել է մտածել այն բանից հետո, երբ ԵՄ-ն սուբսիդավորել է ավիաոլորտը, այդ թվում՝ ամերիկյան Airbus ընկերությունը:

Ընդգծվում է, որ մաքսատուրքերը կարող են անդրադառնալ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի վրա:

Բացի այդ՝ մաքսատուրքերի ավելացման տակ հայտնված ապրանքների շարքում կարող են լինել օդանավերը, ուղղաթիռները, նաև խեցգետինները, պանիրները, ձիթապտղի յուղերը, ըմպելիքները և գինին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն