armtimes.com։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ընկերության ղեկավարի հետ հանդիպումից հետո Ալավերդու պղնձաձուլարանի՝ աշխատանքից ազատված աշխատակիցները փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը:
Գործարանի 5 աշխատակիցներ` Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի ուղեկցությամբ, ժամեր առաջ հանդիպել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին:
Լոռու մարզպետարանի լրատվության բաժնից ՀԺ-ին հայտնեցին, որ մարզպետը համայնքի ղեկավարի միջոցով անձամբ էր հրավիրել աշխատակիցներին՝ հանդիպելու և ստեղծված իրավիճակը գնահատելու համար:
Մարզի ղեկավարը պատրաստվում է հուլիսի 8-ին այցելել Ալավերդու պղնձաձուլարան և Թեղուտի հանքավայր՝ աշխատակիցների հետ զրուցելու, կառավարության դիրքորոշումն ու գործարանի հետագա ճակատագրի հետ կապված իրական պատկերը ներկայացնելու նպատակով:
Մարզպետը վստահեցրել է, որ հանդիպմանը կլինի նաև գործարանի ղեկավարությունը, աշխատակիցներին խնդրել է դադարեցնել երկաթգծի արգելափակումն ու սպասել առաջիկա հանդիմանը:
Շարունակությունը՝ armtimes.com