Մի շարք բուժաշխատողներ պարգևատրվել են վիրավորների տարհանման, վերակենդանացման գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար

Նորօրյա մեր հերոսների մեջ մեծ թիվ են կազմում բուժծառայողները, ովքեր, ինչպես միշտ, բարոյական ու մասնագիտական բուրձունքի վրա գտնվելով, նոր նշաձողի են հասցնում ռազմական բժշկի կոչումը: Ըստ այդմ՝ վիրավորների տարհանման, վերակենդանացման, անզգայացման, բուժման և հարակից գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար բուժծառայության մայորներ Հովհաննես Ռոբերտի Հովհաննիսյանը, Իշխան Հմայակի Նավասարդյանը և ծառայող Անյուտա Նիկոլայի Թադևոսյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների: Իսկ բուժծառայության մայորներ Արմեն Արամայիսի Սարգսյանը, Շալիկո Սամվելի Վարդանյանը, Միքայել Հրանտի Հայրիյանը, Նելլի Սլավայի Մանգասարյանը, Կարեն Պետրոսի Ղուկասյանը, Ռուբեն Վլադիկի Խաչատրյանը, ենթասպա Անուշ Միրիկի Հարությունյանը, կապիտան Ռուբեն Ստեփանի Խաչատրյանը, լեյտենանտ Հայկ Ռաֆիկի Սարգսյանը, ծառայող Նարինե Նիկոլայի Սարգսյանը և Ռիմմա Նիկոլայի Բեգլարյանը կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալներով:

Փառք մեր հերոս բուժծառայողներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն