tert.am: Եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, Իսրայելի ոչնչացումը կես ժամ էլ չի տևի: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաwժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրը, հաղորդում է Reuters-ը:
Իրանցի բարձրաստիճան խորհրդարանականը պաշտոնապես խոստացել է «զբաղվել» Իսրայելով, եթե ամերիկյան կողմը հարձակում գործի Իրանի վրա:
Հանձնաժողովի ղեկավարը նաև հայտարարել է, որ իրանական կողմը տպավորիչ զինանոց ունի: