Արտակ Բեգլարյանն ու ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը քննարկել են Արցախի գիտության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 17-ին ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանին:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ քննարկվել են Արցախի գիտության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր:

Պետական նախարարը կարևորել է Արցախի գիտակրթական ոլորտում նոր ձևաչափերի ու հնարավորությունների գործարկումը, գիտելիքի տարածման և ուսումնառության որակի շարունակական բարելավումը, ինչը մեծապես հնարավոր կդառնա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցության շնորհիվ: Արտակ Բեգլարյանը երախտագիտություն է հայտնել հյուրին Արցախի գիտական կենտրոնի հիմնադրման ու կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը իր պատրաստակամությունն է հայտնել ապագայում ևս իր նպաստը բերելու Արցախի գիտական կյանքի զարգացմանը՝ շարունակաբար Արցախի գիտական կենտրոնի հնարավորությունների ընդլայնման միջոցով:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն