Արցախի նախագահը պարգևատրել է 44-օրյա պատերազմի աշխարհազորայինների և կամավորականների |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի շարք աշխարհազորայինների և կամավորականների պարգևատրել է 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պետական սահմանի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար:

Մեդալներ շնորհվել են նաև հետմահու:

Արարողությունը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ, այնուհետև հնչել են Արցախի և Հայաստանի օրհներգերը:

ՀՀ ՊՆ նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը նշել է, որ պարգևատրման արարողությունն առանձնակի ուշադրություն է՝ ևս մեկ անգամ գնահատելու այն դերակատարությունը, որ հայ ազգի նվիրյալներն իրականացրին:

Արայիկ Հարությունյանը իր ելույթից առաջ նշել է, որ խոնարհվում է բոլոր նահատակված հերոսների հիշատակի առաջ, ինչպես նաև ընդգծել, որ դահլիճում է գտնվում նաև Արցախի հերոս, կամավորական ջոկատի հրամանատար Սուրեն Բաղդասարյանը:

«Շնորհակալ եմ նաև մեր բոլոր ողջ հերոսներին: Այս պարգևատրումներով մենք ամփոփում ու գնահատում ենք կամավորական ամբողջ միության կատարած ծառայությունը հայրենիքի առջև: Անհաջողություններ ունեցել ենք, սակայն պետք է ֆիքսենք, որ մենք կռվել ենք  աշխարհի դեմ: Չնայած այդ ամենին, Արցախն այսօր կա ու շարունակում է ապրել: Համոզված եմ, որ Հայաստանի ու Արցախի ապագան լուսավոր է ու դեռ շատ հաղթանակներ առջևում են»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Ծննդով Երևանից 58-ամյա Աբրահամ Կարապետյանը, ով 44-օրյա պատերազմում մատուցած մարտական ծառայությունների համար պարգևատրվեց Արցախի «Արիության համար» մեդալով: «Ես միայն այս պատերազմին չեմ մասնակցել, թշնամու դեմ կռվել եմ նաև Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Այս պատերազմին մասնակցել եմ առաջին իսկ օրվանից՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը եղել ենք Արցախում: Ստացել եմ բեկորային վիրավորումներ՝ գլխի, ուսի և ոտքի հատվածում, սակայն դիրքերից չեմ իջել: Ես հետախույզ եմ եղել»,- նշեց Կարապետյանը:

Շարունակությունը՝ armenpress.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն