factor.am: Շուշիի շրջանի Եղցահող գյուղում այս պահին ռուս խաղաղապահները պարեկային ծառայություն են իրականացնում։ Այս մասին ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այս պահին ադրբեջանական զորքը մոտ 2 կմ հետ է քաշվել և վերատեղակայվել իրենց նախկին բնագծերում, իրենց հերթին Պաշտպանության բանակի զինծառայողները մոտ 3 կմ հետ է քաշվել։
«Օգոստոսի 16-ին եմ իմացել, որ ինչ-որ պայմանավորվածություն կա զորքերը հետ քաշելու և նրանց փոխարեն ռուս խաղաղապահներ տեղակայելու մասով։ Ինձ ոչ ոք տեղյակ չի պահել այդ փոփոխության մասին, բայց գյուղում ամեն ինչ հանգիստ է, դա ոչ մեկիս մոտ անհանգստություն չի առաջացրել։ Էլի ամեն մեկն իր գործին է»,- ասում է գյուղապետը։
Ավելի մանրամասն՝ factor.am-ում։