INFOTAG
ՀՀ քննչական կոմիտե
Համաձայն օրենքի Հայաստանի Հանրապետության անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։
Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։ Քննիչը պետական պաշտոնատար անձ է, ով իր իրավասության սահմաններում քրեական գործով իրականացնում է նախաքննություն:
Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։