Նախարարությունը մտադիր է ստանձնել բարեգործական բոլոր ծրագրերի համակարգումը |shantnews.am|

shantnews.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր է ներդնել «սոցիալական շտապօգնության» ծրագիր, որն ուղղված է լինելու բարեգործական ծրագրերի համակարգմանը։ Դրա վերաբերյալ այսօր Ազգային ժողովում որոշ մանրամասներ ներկայացրեց նախարար Զարուհի Բաթոյանը։

Նրա խոսքով՝ իրենք մտադիր են ստանձնել Հայաստանում իրականացվող բոլոր՝ և՛ պետական, և՛ մասնավոր բարեգործական ծրագրերի համակարգողի դերը։ Բաթոյանն ասաց, որ հիմա այդ ծրագրերն իրականացվում են տարերայնորեն, իսկ իրենց համակարգման դեպքում դրանք կլինեն հասցեական, քանի որ կներգրավվեն նաև մարզպետարաններն ու համայնքապետարանները։

x