Ներդրողների հետ քննարկվում է ՀՀ-ում օդանավերի մասերի արտադրման և վերանորոգման համար գործարան բացելու հարցը. Տաթևիկ Ռևազյան |aysor.am|

aysor.am: Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն-տեխնիկական ուսումնարանը շատ վատ վիճակում է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Եթե գաք մեր շենքը տեսնեք, կտխրեք, իրոք, շատ վատ վիճակում է», - ասաց Ռևազյանը:
Նա նկատեց, որ ներդրողների հետ տարվում են աշխատանքներ, որպեսզի նրանք, հաշվի առնելով տարածաշրջանի համար ՀՀ կարևոր դերը, ներդրում կատարեն ոլորտում ուսումը խթանելու համար:

«Համոզված չեմ, որ մեր ներդրողները հենց մեր ուսումնարանում ներդրումներ կանեն, կարող է ուզեն որպես մասնավոր սկսել: Դա բանակցություններից հետո պարզ կլինի, բայց մենք բանակցում ենք: Հետաքրքրություն կա նույն օդաչուական դպրոց, նաև ինժեներների համար դպրոց բացելու տեսանկյունից», - ասաց Ռևազյանը:

Նա նկատեց, որ ներդրողների հետ քննարկվում է այստեղ օդանավերի մասերի արտադրման և վերանորոգման համար գործարան բացելու հարցը:

«Եթե ստացվի, մենք խոսում ենք 1000-ից ավելի աշխատատեղի մասին», - հավելեց նա:

x