ՄԻՊ-ը նախատեսում է Տավուշում և Լոռիում ևս հիմնել մարզային ստորաբաժանումներ |armenpress.am|

armenpress.am։ Մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանն առաջնահերթ է համարում արագ արձագանքման համար Տավուշի և Լոռու մարզերում ստորաբաժանումներ ստեղծել: Չի բացառվում, որ նույնիսկ մինչև 2020-ի բյուջեի հաստատումը Տավուշում ստեղծեն մարզային բաժին:

Արման Թաթոյանն այս մասին ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրված «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեն» թեմայով քննարկմանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Այս պահին ՄԻՊ-ը ստորաբաժանումներ ունի երեք մարզերում՝ Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի։ Մենք կարևորում ենք իրավունքների պաշտպանությունն առավել մեծացնելը, քանի որ իրավիճակներ են լինում, որտեղ արագ արձագանքի անհրաժեշտություն է լինում: Առաջնահերթ թիրախում Տավուշի և Լոռու մարզերն են: Հնարավոր է, որ մինչ 2020-ի բյուջեի հաստատումը Տավուշում ստեղծենք մարզային բաժին: Այս պահին դեռ ստեղծված չէ, գործողություններն ընթանում են»,-ասաց Թաթոյանը:

x