Իրաքի Հայոց թեմի հոգևոր սպասավորը կարգալույծ է հռչակվել |azatutyun.am|

azatutyun.am։ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Իրաքի Հայոց թեմի հոգևոր սպասավոր Նարեկ ավագ քահանա Իշխանյանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն՝ տնօրինության համար հիմք է ծառայել Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի միջնորդագիրը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արմեն Իշխանյան ավազանի անունով:

x