Այցելել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պահման պայմանների հետ կապված որևէ դժգոհություն չներկայացվեց․ ՄԻՊ |tert.am|

tert.am: Մի քանի օր առաջ ՄԻՊ պաշտպան Արման Թաթոյանն այցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը։ Հարցին, թե նրա նախաձեռնությամբ է հանդիպել, Թաթոյանը նշեց, որ հաշվի առնելով այն մտահոգությունները, որ ուներ փաստաբանական թիմը՝ պահման պայմանների հետ կապված, ինքն այցելել է, իր խնդիրը հենց այդ հարցն է եղել։

«Որևէ դժգոհություն չներկայացվեց պահման պայմանների հետ կապված, նույն վիճակն է»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է գործի դատաքննությանն առնչվող հարցերին, ասաց, որ թեև իրեն մտահոգություններ են ներկայացվել, բայց ինքը տեղեկացվել է, որ իրավունք չունի միջամտել այդ գործով իրականացվող վարույթին կամ գնահատական տալ։

x