Գեղարքունիքի մարզպետը, Սեւանի քաղաքապետը եւ բողոքի ակցիայի մասնակիցները լողում են Սեւանում |armtimes.com|

armtimes.com: Սեւանի լողափերի տնտեսվարողները Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ու Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ Սեւանի լողափում են: Նշենք, որ այսօր Սեւանի լողափերի տնտեսվարողները բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք պահանջում էին, որպեսզի կառավարության ներկայացուցիչները հայտարարեն, որ Սեւանում լողալը վտանգավոր չէ:

Այս պահին Գնել Սանոսյանը, Սարգիս Մուրադյանը, Սեւանի լողափերի տնտեսվարողները եւ «Սեւան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը լողում են Սեւանում՝ ցույց տալով, որ այնտեղ լողալը վտանգավոր չէ:

x