ԱՄՆ-ը մտադիր Է Ռուսաստանի հետ քննարկել միջուկային զենքի շուրջը եռակողմ համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am:  Միացյալ Նահանգները մտադիր Է հուլիսի 17 - 18-ը Ժնեւում կայանալիք կոնսուլտացիներում Ռուսաստանի հետ քննարկել միջուկային սպառազինության կրճատման նոր համաձայնագիրը, որը ներառում Է Չինաստանը: Ինչպես հուլիսի 15-ին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների, Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը (ՌՀՍ-III) ըստ որում չի քննարկվի, իսկ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի (ՄՓՀՀՊ) պահպանման հարցում ճեղքում ամերիկյան կողմը չի ակնկալում։

«Եթե հանդիպումը հաջող անցնի, մենք ավելի մեծ պարզություն կստանանք այն բանի վերաբերյալ, թե Ռուսասանն ինչպես Է վերաբերվում Չինաստանի (մասնակցության) հարցին»,- հայտարարել Է ամերիացի պաշտոնյաներից մեկը: Նա ըստ որում խոստովանել Է, որ ներկայումս Պեկինը Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ համաձանյության մասնակից չԷ, եւ անորոշ Է մնում, թե չինական կողմն ընդհանրապես պատրաստ Է նման բանակցությունների: Ինչ վերաբերում Է ՌՀՍ-III պայմանագի երկարաձգմանը, որի գործողության ժամկետը լրանում Է 2021 թվականի փետրվարին, ապա, ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգոտոնում այդ մասին այժմ խոսելը համարում են «վաղաժամ»: Այդ հարցը, նրա խոսքով՝ «հաջորդ տարվա խնդիր Է»:

Ըստ որում ՄՓՀՀՊ-ի պահպանման հարցում ամերիկյան կողմը նույնպես ճեղքում չի ակնկալում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

x