Քաղցրաշենի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի դիմաց |hetq.am|

hetq.am: Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչներն ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Քիչ առաջ նրանք փորձեցին փակել Տիգրան Մեծ պողոտան: Երթևեկությունը մի քանի րոպեով դադարեցվեց:

Բնակիչները բողոքում են, որ ոռոգման ջուր չունեն այգիները ոռոգելու համար: Գյուղում 7 օր է՝ ջուր չկա, ջրանցքների մաքրման աշխատանքներ են կատարվում: Ըստ գյուղի բնակիչ Խաչիկ Սահակյանի` մարզպետարանում ասում են, որ գյուղացիների հետ կնքված պայմանագրերի ժամկետը լրացել է, և պետք է նորը կնքել, որպեսզի կարողանան ջուր ստանալ:

Բնակիչները դժգոհ են Արարատի մարզպետից, պնդում են, որ չի կարողանում իրենց հարցերին պատասխանել: Գյուղացիները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

x