Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ

Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում գրում է․ 

«Հարգելի համաքաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ, որտեղ կարող եք մանրամասն ծանոթանալ բուժհաստատության կողմից պետական պատվերի շրջանակներում անվճար կամ արտոնյալ պայմաններով, ինչպես նաև վճարովի հիմունքներով մատուցվող բժշկական ծառայությունների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ցանկի վերաբերյալ, բնակչության սոցիալապես անապահով և հատուկ այն խմբերի վերաբերյալ, որոնց դեղերը պոլիկլինիկաների կողմից հատկացվում են անվճար կամ արժեքի մասնակի փոխհատուցմամբ, այն հիվանդությունների վերաբերյալ, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են անվճար հիմունքներով և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

Տեղեկատվական անկյուններում Ձեզ անհրաժեշտ տեղեկատվության բացակայության դեպքում անհրաժեշտ է դիմել բուժհաստատության տնօրինությանը»։

 

x