Արդարադատության նախարարը ծանոթացել է «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքներին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր այցելել է ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, որտեղ կատարվում են շուրջ 15 տեսակի և 46 ենթատեսակի փորձաքննություններ: Նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանի և Կենտրոնի տնօրեն Արտաշես Սուչյանի ուղեկցությամբ նախարար Բադասյանը շրջայց է կատարել Կենտրոնում, ծանոթացել աշխատակիցների հետ, կառույցի գործունեությանը, փորձաքննությունների կատարման պայմաններին, ինչպես նաև փորձագիտական սարքերի վիճակին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարարը, կարևորելով լաբորատոր սարքավորումների արդիականացման հարցը, Կենտրոնի տնօրենին հանձնարարել է կարիքների վերաբերյալ տեղեկություն ներկայացնել՝ հնարավորության դեպքում նորագույն սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ուղղած հնարավորությունները:

x