Դեսպան Փոլադյանն անդրադարձել է Իրաքի խորհրդարանում իրաքահայ համայնքի՝ ապագայում ներկայացված լինելու հնարավորություններին

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 15-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների ժողովի նախագահ Մուհամեդ Ռիկան Հադիդ ալ-Հալբուսիին (Mohammed Rikan Hadeed al-Halboosi):

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին խորհրդարանական համագործակցության բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև երկուստեք կարևորվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդման, ժողովրդավարական մշակույթի փորձառության փոխանակման նպատակով երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-իրաքյան բարեկամության խմբերի միջև սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, դեսպան Փոլադյանն անդրադարձավ նաև Իրաքի խորհրդարանում իրաքահայ համայնքի ապագայում ներկայացված լինելու հնարավորություններին՝ ընդգծելով երկրի ազգային և կրոնական փոքրամասնությունների խճանկարում համայնքի ունեցած մեծ դերը և նշանակությունը»,- ասված է հաղորդագրությունում:

 

ԱԳՆ

x