Մի քիչ սպասեք՝ կիմանաք. դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Քոչարյանի քրգործի ու իր աշխատասենյակի խուզարկության կապի մասին |armtimes.com|

armtimes.com: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում որեւէ կարգավիճակ չունի:
Այս մասին ասաց ինքը՝ Գրիգորյանը՝ հավելելով, որ խուզարկությունը մեկ այլ քրեական գործի շրջանակներում է իրականացվել:

Մեր հարցին՝ այս քրեական գործը առնչություն ունի՞ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի հետ, դատավորը պատասխանեց. «Մի քիչ որ սպասեք՝ կիմանաք: Այդքանը կարող եմ ասել: Մի քիչ համբերեք՝ կիմանաք»: Նա նաեւ չասաց, թե խուզարկությամբ աշխատասենյակից որեւէ բան առգրավվե՞լ է, թե՝ ոչ: «Եկեք հիմա այդ հարցերին ես չպատասխանեմ»,- ասաց նա: Մեր հարցին, թե քրեական գործի շրջանակներում որեւէ կարգավիճակ ունեք, Գրիգորյանը ասաց՝ ըստ քննիչի ոչ:

 

x