Իջևանում ճանապարհ են փակել |hetq.am|

hetq.am: Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել են միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել:

Ճանապարհը փակողները պահանջում են հանդիպում այն անձի հետ, ով հրաման է տվել թույլ չտալ անտառից փայտ տանել:Նրանց հետ փորձում է բանակցել ոստիկանության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Միրզոյանը, սակայն բողոքողներն առայժմ անդրդվելի են:

x