Նպատակը վեթինգը չէ, այլ անկախ, անաչառ, սկզբունքային դատարան ունենալը. ՀՀ վարչապետ |factor.am|

factor.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ «վեթինգ» բառի շուրջ մեծ փոթորիկ է բարձրացել: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա ներկայացրեց այդ գործընթացի շուրջ իր պատկերացումը:

«Ինձ համար վեթինգն այն է, որ այդ գործընթացի արդյունքում մենք ունենալու ենք մի դատարան, երբ ինչ էլ որոշի, ասենք՝ մեր դատարանը որոշեց, որովհետև գիտենք, որ սա անկախ, անաչառ, սկզբունքային դատարան է: Նպատակը վեթինգը չէ, այլ այսպիսի դատարան ունենալը»,- նշեց վարչապետը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հակակոռուպցիոն ռազմավարության քննարկման համատեքստում ինքը կողմնակից է այն տարբերակին, որը հանգեցնելու է այս նպատակի իրագործմանը: «Եվ չեմ էլ ամաչի, որ ասեմ՝ լավ, վեթինգը հարմար չի, ժողովուրդ ջան, քննարկեցինք, դա հարմար չի, եկեք վեթինգ չանենք, ուրիշ բան անենք»,- հավելեց նա:

 

x