Չեմ կարծում, որ ճիշտ կլինի՝ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի. վարչապետ |aysor.am|

aysor.am: Ճիշտ չեմ համարում, որպեսզի սահմանադրությունները երկրում հաճախ փոխվենք, «Ազատության» հետ հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ճիշտ չեմ համարում, որպեսզի սահմանադրությունները երկրում հաճախ փոխվենք: Կարծում եմ՝ խորհրդարանական համակարգը պետք է շանս ունենա, որ հասկանանք՝ ինչպիսի համակարգ է սա», - ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ ՀՀ-ում երբեք ժողովուրդը լեգիտիմ Սահմանադրություն չի ունեցել՝ միևնույն ժամանակ նկատելով, որ ճիշտ չի համարում կառավարության կամ ԱԺ մեծամասնության կողմից այդ հարցի բարձրաձայնումը:

«Չեմ կարծում, որ ճիշտ կլինի՝ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, որովհետև կարող է մեկնաբանվել, որ նոր վարչապետ է, նոր կառավարություն և իրենք էլ հիմա իրանց վրա են ուզում ձևել նոր Սահմանադրությունը, բայց նորմալ եմ համարում, որ հանրության մեջ լինեն այդպիսի նախաձեռնություններ», - ասաց նա:

x