Իջևանում տեղի ունեցած բախումից տուժած 11 ոստիկաններից մեկը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով |armtimes.com|

armtimes.com: Իջեւանում տեղի ունեցած բախումից տուժած ոստիկանների թիվը հասել է 11-ի:

Վիրավոր ոստիկանները տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն: ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վազգեն Մարգարյանը  ասաց, որ վիրավոր ոստիկաններից միայն մեկի մոտ է խնդրահարույց վիճակ, հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային եւ քթի վնասվածքով: «Հիվանդի մոտ հարվածնային ցնցում է»,- հավելեց գլխավոր բժիշկը:

«Մեզ մոտ տեղափոխվածները հիմնականում ոստիկաններ են քաղաքացիական անձինք, որպես այդպիսին չեն գալիս, փախչում են, որ պատվիրատուներին չմատնեն: Բնականաբար, որ գան գրանցվեն ոստիկանները գալու են ու հարցաքննեն դրա համար էլ խուսափում են, փախնում են տները»,-ասաց Վազգեն Մարգարյանը:

Իջեւան ԲԿ-ի գլխավոր բժիշկը նկատեց, որ վնասվածքները հիմնականում հեռվից շպրտած քարերի եւ փայտերի հարվածներ են:

Նշենք, որ ժամը 23:00-ի դրությամբ ցուցարարները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը:

Հիշեցնենք, որ բախում է տեղի ունեցել Իջեւան քաղաքի ճանապարհը փակող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:

x