Մենք թույլ չենք տալու, որ նման ձևով խոսեն ոստիկանության և պետության հետ. Վալերիյ Օսիպյան

Քրեական գործ է հարուցվելու խուլիգանության հատկանիշներով և մեղավորները պատասխանատվություն են կրելու։ Այս մասին այսօր Իջևանում ասաց ՀՀ ոստիպկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Նա նաև ավելացրեց, որ այս պահին կա բերման ենթարկված 19 անձ։

«Շարունակական է լինելու մեղավորներին բացահայտելու գործընթացը։ Ես անթույլատրելի եմ համարում նման ոճով խոսելը ոստիկանության հետ։ Մենք թույլ չենք տալու, որ նման ձևով խոսեն ոստիկանության  և պետության հետ, փորձեն իրենց կամքը թելադրել։ Այդ մարդիկ տարիներ շարունակ զբաղվել են ծառերի ապրօրինի առուվաճառքով։ Թույլ չենք տալու նման դրսևորումները»,- ասաց ոստիկանապտը։

Երեկվա բախումները մեկնաբանելով՝ Վալերիյ Օսիպյանն ասաց, որ կան քաղաքացիներ որոնք, տեսնելով փոքրաթիվ ոստիկաններ, մտածում են, թե կարող են ուժ կիրառել։

«Դա չի նշանակում, թե ոստիկանությունը թույլ է, ոստիկանները ըմբռնումով են մոտեցել։ Ոստիկանությունը կիրառել է և կիրառելու է թույլատրված ֆիզիկական ուժ և տարբեր տեսակի հատուկ մկջոցներ, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- նշեց ոստիկանապետը։
Ըստ Ոսիպյանի՝ ոստիկանների դեմ նմանատիպ գործողություններ միշտ էլ եղել են․
«Ես երկար տարիներ ծառայում եմ ոստիկանության համակարգում, կարծում եմ, նմանատիպ դեպքեր էլի կլինեն, բայց պետք է հասցնենք դրանք մինիմալի՝ մենք մեր բարեխիղճ ծառայությամբ»,- ասաց նա։

Այս պահին վիրավոր ոստիկանների առողջական վիճակը բավարար է, որևէ վտանգ չի սպառնում։ Նրանք ստացել էին տարբեր մարմնական վնասվածքներ։

x