Իջևանի բժշկական կենտրոնում բուժում ստացողներ չկան |hetq.am|

hetq.am: Իջանի բժշկական կենտրոնում այս պահին բուժում ստացող տուժածներ չկան: Այս մասին տեղեկացրին Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Ոստիկանները տեղափոխվել են ոստիկանական հոսպիտալ, իսկ քաղաքացիները դուրս են գրվել:

Հիշեցնենք, որ երեկ քաղաքացիների և ոստիկաններ միջև տեղի ունեցած բախման հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել տուժած քաղաքացիներ:
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում այսօր հայտնեց, որ 14 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 12-ը եղել են ոստիկանության աշխատակից:

Ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին հոսպիտալացվել են 8 ոստիկաններ, գտնվում են ոստիկանության հոսպիտալում, որոնցից 6-ը կմնան ամբուլատոր բուժհսկողության ներքո, 2-ը կշարունակեն մնալ հոսպիտալացված: 

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած բախման պատճառն այն էր, որ քաղաքացիներին արգելվել էր փայտ տեղափոխել անտառներից:

x