Սեպտեմբերի 1-ից Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կլուծարվի |armtimes.com|

armtimes.com։ Կառավարության պահուստային ֆոնդից 54,5 միլիոն դրամ կհատկացվի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարման եւ այլ ծախսերն ապահովելու նպատակով։

Նախարարությունը կառավարությանը հայտնել է, որ հիմնադրամը լուծարվելու է սեպտեմբերի 1-ին։ Համաձայն լուծարման նախահաշվի՝ այդ գումարը հատկացվելու է 40 աշխատակիցների 6 ամսվա աշխատավարձերի, արձակման նպաստների, կուտակված գույքահարկի վճարմանը, վարձավճարների, կոմունալ մուծումների եւ պահպանման այլ ծախսերի։

x