ԲԴԽ-ն Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցումը կշարունակի քննել հուլիսի 19-ին

Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հարցի լուծման քննությունը կշարունակվի հուլիսի 19-ին։ Բարձրագույն դատական խորհուրդը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է.

«Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ հուլիսի 18-ին, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, տեղի ունեցավ Խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով Խորհրդի գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի կողմից հրավիրված նիստը, որտեղ Խորհուրդը հանդես եկավ որպես դատարան:

Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հարցի լուծման քննությունը կշարունակվի վաղը՝ հուլիսի 19-ին, ժամը 11:00-ին (Կորյունի 17)»:

x