Սաուդյան Արաբիան հավանություն է տվել իր տարածքում ԱՄՆ զորքերի տեղակայմանը |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ իշխանությունները Սաուդյան Արաբիայից ստացել են այդ երկրում հավելյալ զորակազմ տեղակայելու թույլտվություն, հայտնում է Anadolu գործակալությունը։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է երկու երկրների համագործակցության հիման վրա, որոնք ձգտում են ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։ Չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ քանակի մասին է խոսքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պենտագոնը պաշտոնապես հավանություն է տվել զինվորականներին Սաուդյան Արաբիա ուղարկելուն։ ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը 500 զինծառայողի մասին է։

x