Դատական համակարգում իշխանության գործողությունները ոչ թե համակարգի բարեփոխման հետ են կապված, այլ դրան տիրանալու. Միհրան Պողոսյան

tert.am: Ոչ ստանդարտ իրավիճակ է տեղի ունեցել Բարձագույն դատական խորհրդում: Այս մասին ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը` անդրադառնալով ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի հրաժարականին:

«Ակնհայտ է ինչ-որ ուժեր ուզում են իրենց սեփական նպատակներին հասնել, որոնց մեջ է տեղավորվում Նախշուն Տավարացյանի ընտրվելը, այնուհետև նրա լեգիտիմության հարցի բարձրացումը, ապա նրա հրաժարականը: Այսինքն` այն ինչ պարզ ու շիտակ երևում է, դա միայն այն է, ինչ-որ ցանկանում են հանրությունը տեսնի, սակայն, կարծում եմ, որ այստեղ կա այլ գործարքների, գործողությունների հետևանքով առաջացած իրավիճակ: Ակնհայտ է, որ սա ինչ-ինչ ստվերային գործարքների արդյունքում ձեռք բերված համաձայնություն է, որի պտուղներն ավելի ուշ կտեսնենք»,- ասաց նա:

Ընդհանուր առմամբ` Միհրան Պողոսյանը նկատեց, որ իշխանության կողմից իրականացրած գործողությունները դատական համակարգում ոչ թե դատական համակարգի բարեփոխման հետ են կապված, այլ դրան տիրանալու հետ: «Իշխանության միակ նպատակը դա է: Վերահսկողությունը փորձում են իրականացնել ոչ թե որպեսզի դատարաններն արդարադատություն իրականացնեն, այլ այն առումով, որ երբևէ չհամաձարկվեն իշխանություններին ոչ հաճո որոշումներ կայացնեն»,- ասաց նա:

Փաստաբանը նկատեց, որ Հայաստանում վերջին 30 տարում այնպիսի իրավիճակ էր ստեղծված, որ դատական համակարգը չընկալվեր որպես իշխանության առանձին ճյուղ, այլ լիներ պետության մի մասը, որը կատարում է պետությանն անհրաժեշտ որոշումները:

x