Գլխավոր դատախազությունը 10 մլն դրամի ոսկեզօծ կրծքանշան է գնել |factor.am|

factor.am։ 2018 թվականին ՀՀ դատախազության աշխատողի օրվա առիթով Գլխավոր դատախազությունը 10 միլիոն դրամի կրծքանշան է ձեռք բերել: Ընդհանուր առմամբ գնվել է 500 կրծքանշան, յուրաքանչյուրի համար վճարվել է 20 հազար դրամ:

Կրծքանշանները Գլխավոր դատախազությանը 2018 թվականին մատակարարել է Երևանի ոսկերչական գործարանը՝ «Գոմոն» բաց բաժնետիրական ընկերությունը: 

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այս թանկարժեք գնումը Գլխավոր դատախազությունը կատարել էր թավշյա հեղափոխությունից ընդամենը մեկ ամիս անց:

 

x