ԲԴԽ-ն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու որոշում չունի

Բարձրագույն դատական խորհուրդը ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու որոշում դեռ չունի: 

«Բարձրագույն դատական խորհուրդն այս պահին չունի Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու որոշում», - ասացին լրատվական ծառայությունից։

Համապատասխան որոշումը լինելու դեպքում, ըստ աղբյուրի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը սահմանված կարգով կդիմի Դատավորների ընդհանուր ժողովին՝ նոր թեկնածուի հարցը քննարկելու։

Նկատենք, որ ըստ սահմանված ընթացակարգերի, ԲԴԽ-ն գրավոր դիմում է ուղարկում Վճռաբեկ դատարանի նախագահին՝ ԲԴԽ-ում թափուր տեղ առաջանալու մասին։ Այդ դիմումից հետո մեկամսյա ժամկետում Վճռաբեկ դատարանի նախագահը Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրում, որի ընթացքում էլ փակ քվեարկությամբ ընտրվում է ԲԴԽ անդամի թեկնածու։

 

 

x