Հետխորհրդային երկրի ծագում ունեցողների, այդ թվում հայերի համար ավելի հեշտ կլինի ՌԴ քաղաքացի դառնալը

news.am։ Ռուսաստանի իշխանությունները մտադիր են մեղմել միգրացիոն օրենսդրությունը եւ պարզեցված կարգով ժամանակավոր բնակության (ԺԲԹ) եւ ժամանակավոր կեցության թույլտվություն (ԺԿԹ) տալ օտարերկրացիների ավելի լայն շրջանակի։ Միաժամանակ, ԺԲԹ ստանալու հայտի դիտարկման ժամկետը պետք է կրճատվի կես տարուց մինչեւ չորս ամիս, իսկ ԺԿԹ-ն պետք է դառնա անժամկետ, գրում է ռուսական «Պառլամենտսկայա գազետա» պարբերականը։

Այս օրինագիծը, որը պատրաստել է ՌԴ կառավարությունը, Պետական դուման նախատեսում է քննարկել երրորդ ընթերցմամբ այսօր՝ հուլիսի 23-ին, լիագումար նիստում։
Մասնավորապես, ԺԲԹ ստանալու իրավունք առանց քվեի առաջարկում են տալ այն քաղաքացիներին, որոնք.

  • ծնվել են Ռուսաստանի տարածքում,
  • Ուկրաինայի քաղաքացի են կամ քաղաքացիություն չունեցող անձինք են եւ ունեն
  • փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան ՌԴ-ում,
  • վերաբնակվում են Ռուսաստանում մշտական բնակության համար փախստականների վերաբնակության եւ իրավունքների պաշտպանության միջազգային պայմանագրի շրջանակում, որը կնքվել է Ադրբեջանի, Թուրքմենստանի, Լատվիայի, Վրաստանի, Հայաստանի եւ այլ պետությունների հետ։

Ավելին՝ news.am-ում

x