Թուրքիայում ավարտվել է գերձայնային «Hürjet» ինքնաթիռի նախնական նախագծման փուլը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի առաջին գերձայնային ուսումնամարտական ինքնաթիռի՝ Hürjet-ի արտադրությունում առաջին կարևոր փուլերից մեկը հաղթահարված է: Նախագիծը մեկնարկել է 2017թ. Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության (TUSAŞ) կողմից:

Այս պահին հաջողությամբ ավարտվել է ինքնաթիռի նախնական նախագծի գնահատման փուլը: Նախնական նախագծի ուսումնասիրման նպատակով թուրք և արտասահմանցի առաջատար մասնագետներից կազմված գնահատող հանձնաժողովի մասնակցությամբ երկօրյա գիտաժողով է կազմակերպվել:

Հաջորդ նախագծման փուլը նախատեսվում է ավարտին հասցնել 2020-ին: 2021թ. դեկտեմբերին պատրաստ կլինի ինքնաթիռի առաջին նախատիպը, իսկ 2020թ. գարնանը Hürjet-ը պատրաստ կլինի կատարել իր առաջին թռիչքը:
Նախատեսվում է, որ թեթև ուսումնամարտական «Hürjet»-ը Թուրքիայի ռազմաօդային ուժերի զինանոցում կփոխարինի T-38 և F-5 ինքնաթիռներին:

«Hürjet»-ը կարող է թռիչք իրականացնել մինչև 45.000 ֆուտ բարձրությունում (մոտ 14կմ), տեղափոխել ավելի քան 2.7 տոննա բեռ և զարգացնել մինչև 1.4 մախ (Mach) արագություն:

x