Հայաստանը չի գնա մի գործընթացի, երբ մի ձեռքով կրակում են, մյուսով՝ բանակցում. ԱԳՆ խոսնակ |news.am|

news.am: ՀՀ կառավարության դիրքորոշումը նույնն է՝ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, միջազգային իրավունքի հիման վրա, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Այս մասին այսօր` հուլիսի 23-ին, «Օրբելի» կենտրոնում «Ղարաբաղյան հակամարտություն. Վերջին միտումներ» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Արցախը պետք է լիարժեք ներգրավված եւ որոշիչ ձայն ունենա տեւական բանակցային գործընթացում: Կարելի է ասել, որ մեր դիրքորոշման մեջ կա 3 հիմնական ուղղություն՝ բովանդակություն, միջավայր, որտեղ տեղի է ունենում այս գործընթացը եւ երրորդը՝ Արցախի լիարժեք ներգրավվածությունը: Արցախի ներգրավվածությունը մեզ համար պրակտիկ դիրքորոշում է: Արցախն այս գործընթացի հիմնական սուբյեկտն է: Եթե ուզում ենք արդյունավետություն ապահովել այս գործընթացում, Արցախը պետք է ներգրավվածություն ունենա»,- ասաց Ա.Նաղդալյանը:

x