ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Մարկ Էսպերի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Մարկ Էսպերի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում, որին առաջադրել էր նախագահ Դոնալդ Թրամփը:

Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը, առաջիկայում տեղի կունենա Էսպերի երդմնակալության արարողությունն ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում:

Վերջինիս թեկնածությունը Թրամփն առաջադրել էր հունիսին: Այդ պաշտոնում Էսպերը փոխարինելու է Պատրիկ Շանահանին:

x