Դոնբասի 8 հազար բնակիչներ արդեն Ռուսաստանի անձնագիր են ստացել |azatutyun.am|

azatutyun.am: Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը «Ինտերֆաքս»-ին ասել է, որ Ուկրաինայի արևելյան շրջանի՝ Դոնբասի 8 հազար բնակիչներ անցած երեք ամսվա ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն և անձնագիր են ստացել դյուրացված կարգով: Նրա ասելով՝ ևս 30 հազար դիմողներ սպասում են համապատասխան որոշման:

Ռոստովի մարզում Դոնբասի բնակիչներին ՌԴ քաղաքացիություն և անձնագրեր տրամադրելու երկու գրասենյակ է գործում:

Դոնբասի բնակիչները հեշտացված կարգով ռուսական անձնագրեր են ստանում ըստ Ռուսաստանի նախագահի անցած ապրիլին ստորագրած հրամանագրի:

Ուկրաինայի կառավարությունն անօրինական է համարում իր քաղաքացիներին նման ընթացակարգով ռուսական անձնագրերի տրամադրումը:

x