Ինչպես սկսեց Սեւանն ինքնամաքրվել, ո՞ւր անհետացան ջրիմուռները|armtimes.com|

armtimes.com:  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրեր առաջ տեղեկացրել էր, որ Սեւանա լճի 11 տարբեր տարածքներից վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տվել, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: Սակայն դրանից հետո սոցցանցերում քննարկում սկսվեց, թե ինչպե՞ս ստացվեց, որ ջրիմուռներն անհետացան եւ ո՞ւր անհետացան:

«Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց:


- Պարոն Գուլանյան, ինչպե՞ս սկսեց Սեւանն ինքնամաքրվել, ո՞ւր անհետացան ջրիմուռները:

- Ամեն տարի այս նույն պրոցեսը կա՝ մի տարի շատ, մի տարի քիչ: Սա նորմալ պրոցես է Սեւանա լճի համար: Կուտակվում է օրգանական նյութ, լիճը օրգանական նյութից այս տարբերակով ազատվում է: Լճերը, ջրամբարները, գետերը ունեն ինքնամաքրման այսպիսի գործընթացներ: Այս տիպի բռնկումները 15 օր են տեւում:

- Ջրիմուռներն ընկնում են ջրի հատակը եւ այնտե՞ղ են ոչնչանում:

- Յուրաքանչյուր օրգանիկ բույս ունի հասունանալու, հետո պտուղները կամ տերեւները թափելու հատկություն, դա իրենց պիկն է: Նույնը այս բույսը հասունացավ, հասավ ամենավերջին ու սկսեց մահանալ: Մահանալուց հետո այն նստում է լճի հատակին:

- Ո՞րն էր պատճառը, որ այսպիսի խնդիր առաջացավ: Նշում եք, որ ամեն տարի է տեղի ունենում, բայց այս տարի կարծես թե արձագանքները շատ ավելի բուռն են:

- Անցած տարի ավելի վատ էր: Բայց ամենավատ վիճակը եղել է 2006 թվականին:

- Ափամերձ հատվածները ժամանակին մաքրվո՞ւմ են:

- Ջրիմուռները դրանից չեն առաջանում: Դա առաջանում է ամբողջ ջրի մակերեւույթում: Ջրիմուռները աճում են, որովհետեւ կա բարձր ջերմաստիճան: Չկա բարձր ջերմաստիճան՝ չեն աճում: Ինչպես որ մթերքն է, սառնարանի մեջ դնում են, ջերմաստիճանը ցածր է՝ չի փչանում, հենց տաք տեղ դրեցիր՝ սկսում է փչանալ: Լիճը սառն է, ջրիմուռները գլուխ չեն բարձրացնում, լիճը սառը չի՝ ջրիմուռները գլուխ են բարձրացնում:

2 տարի շարունակ ձմեռը տաք եղավ: Ամբողջ պայմանները կար ծաղկելու: Այդ ջրիմուռները հիմնականում ազոտ կամ երկաթ են ֆիքսում: Այն, որ հիմա ասում են, թե ֆոսֆորի քանակն է նպաստում, կոնկրետ այս դեպքում սխալ է:

 

Շարունակությունը՝ armtimes.com

x