Եթե որեւէ շինարար որոշի պետական միջոցները փոշիացնել, մենք նրան բարեկամաբար խորհուրդ կտանք նման բան չանել. Պապիկյան

news.am:  Դեռ անցած տարվանից կան շինարարական կազմակերպություններ, որոնց կատարողականը մինչ օրս չենք ընդունել: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարը հետեւել է մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին։

Սուրեն Պապիկյանը կարեւորել է շինաշխատանքների որակով եւ ժամանակին իրականացումը. «ՀՀ կառավարությունն այս եւ եկող տարի մեծ միջոցներ է ուղղել ճանապարհաշինական աշխատանքների համար, մնում է մեր շինարարական կազմակերպությունները լինեն բարեխիղճ, աշխատանքներն իրականացնեն որակով եւ ժամկետների մեջ: Եթե որեւէ շինարար կորոշի պետական միջոցները փոշիացնել, ապա մենք նրան բարեկամաբար խորհուրդ կտանք նման բան չանել, նման մոլորություն չունենալ, քանի որ այդ դեպքում նրանք չեն վճարվի։ Մեզ համար կարեւորը որակն է: Դեռ անցած տարվանից կան կազմակերպություններ, որոնց կատարողականը մինչ օրս չենք ընդունել: Ոչ մեկը թող չկասկածի մեր հետեւողականության ու ուշադրության վրա: Լավ աշխատողը պետք է խրախուսվի եւ մեր կողմից արժանանա գոհունակության, իսկ վատ աշխատողը պետք է պատժվի»,–նշել է նա:

Նշենք, որ Տուֆաշեն-Հայրենյաց ճանապարհի կառուցման աշխպատանքների ընթացքին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանը հետեւել է Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքներին։

x