Հալեպում տասնյակ զոհեր կան. մի շարք շրջաններում լարված իրավիճակ է |shantnews.am|

shantnews.am։ Երեկ կրկին ականակոծվել է Սիրիայի Հալեպ քաղաքը: Այս մասին SHANTNEWS-ին հայտնում է Հալեպի իր աղբյուրը։ Տասնյակ ականներ են ընկել Հալեպի ծայրամասային շրջաններում։

Նախնական տվյալներով՝ կան զոհեր, իսկ վիրավորների թիվը հասնում է 15-ի: Ըստ ականատեսների՝ մի քանի թաղամասերում իրավիճակը քաոսային է՝ զոհերի դիերը մնացել են այրված ավտոմեքենաների տակ:

«Ալ Մայադին» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Հալեպի ականակոծման ամբողջական պատասխանատուն Թուրքիայի անմիջական հովանավորությունը վայելող «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորումն է։

x