«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ»-ը լուծարվեց |hetq.am|

hetq.am։ Կառավարությունն այսօրվա նիտին որոշեց լուծարել «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ»-ը։

Նշենք, որ այս խորհուրդը ստեղծվել է կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ՝ որպես հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի հիմնական մարմին:
«Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականության հիման վրա նախատեսվում է ստեղծել անկախության համապատասխան երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմին»,- հայտնել է արդարադատության նախարարությունը։

«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին» կփոխարինի վարչապետի գլխավորած «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը», որը կհանդիսանա հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկման հարթակ:

x