Եթե ՀԴՄ չկա, պետք է վարչարարություն իրականացնենք. ՊԵԿ նախագահ |shantnews.am|

shantnews.am։ Կառավարության նիստից հետո լրագրողները զրուցել են ՊԵԿ նախագահի հետ ու հարցրել, թե ինչպես պետք է վարվեն նոր բիզնես գործունեություն սկսողները, որոնք չունեն ՀԴՄ և չեն ցանկանում տուգանվել:

«Բիզնեսը, որն ունի հին սերնդի մեքենաներ և ներկայացրել է դիմում, դիմում ներկայացրած հին սերնդի մեքենա շահագործողի մոտ վարչարարություն չենք իրականացնելու: Սրա մասին հայտարարել ենք, որովհետև այդտեղ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի հայեցողականության իրավասություն ունենք:

Բայց բիզնեսը, որը նոր է բացվել և չունի հսկիչ դրամարկղային մեքենա, մենք էլ հնարավորություն չունենք ՀԴՄ-ն տրամադրել, ցավոք սրտի, եթե ինքը հսկիչ դրամարկղային մեքենայի գործունեություն կիրականացնի, մենք պետք է այնտեղ վարչարարություն իրականացնենք:

Հասկանում եմ, որ կա այնպիսի իրավիճակ, երբ կա ՀԴՄ-ի պահանջ, բայց չկա ՀԴՄ, բայց ես չեմ ուզում, որ մենք բոլորս մեղադրենք կառավարությանը կամ ՊԵԿ-ին, որ ՀԴՄ-ների այսօրվա մեծ պահանջարկի պայմաններում ՀԴՄ չունենալը միայն պետության կամ կառավարության սխալ հաշվարկների արդյունք էր»,- ասաց Անանյանը:

x