Զոլաքարում ամենամեծ խնդիրը բերքի մթերումն է. նախկինում անգամ Սիբիր էին տանում |armtimes.com|

armtimes.com։ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքը բնակչության թվով 3-րդ խոշոր գյուղական համայնքն է՝ շուրջ 6900 բնակչով: Համայնքն ապահովված է կապույտ վառելիքով, խմելու ջրով ու անհրաժեշտ բոլոր կոմունիկացիաներով: Գյուղն ունի 2 միջնակարգ դպրոց, մշակույթի կենտրոն: Մանկապարտեզը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում: Կառավարության սուբվենցիոն ծրագրով պատրաստվում են նոր մանկապարտեզ կառուցել՝ 380 մլն դրամ նախահաշվային արժեքով, որից 123 մլն դրամը պետք է համայնքը ներդնի, մյուս մասը՝ կառավարությունը:

Զոլաքարի համայնքապետարանի ծրագրերի պատասխանատու Հակոբ Բարոյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ մանկապարտեզի տարիքի 100 երեխա ունեն:

Զոլաքարում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ, մի մասն էլ մեկնում է սեզոնային արտագնա աշխատանքի. «Համայնքում կա կոոպերատիվ տնտեսություն, որն ակտիվ գործում է: Միակ խնդիրը թերեւս գյուղացու արտադրած բերքի սպառման հարցն է: Մշակման խնդիր չունենք, բայց ունենք իրացման խնդիր: Տարի է լինում, որ շատ լավ է սպառվում, տարի էլ լինում է, որ ողջ բերքը թափում են»,- ասաց Հակոբ Բարոյանը՝ նշելով, որ կազմակերպված մթերում չի իրականացվում, ամեն բնակիչ ինքն է իր գլխի ճարը տեսնում:

Զոլաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մնացական Առուշյանն ասում է, որ համայնքում չլուծվող խնդիր չկա. «Եթե շուկան լիներ ազատ ու լիներ մերը, մենք կկարողանայինք շնչել, եթե վերավաճառող ասվածը չլիներ, եթե պետությունը մեզ աջակցեր, որ մենք մեր ապրանքը կարողանայինք տանել երկրի սահմաններից դուրս, ամեն ինչ ավելի լավ կլիներ, բայց էսօր վերավաճառողը մեզ հետ հավասար փայ է մտնում, ու վերավաճառողն ավելի շատ օգուտ է ստանում»,-գործընկերոջ միտքը շարունակեց աշխատակազմի քարտուղարը՝ հավելելով, որ ոռոգման խնդիր գրեթե չկա համայնքում:

Շարունակությունը՝ armtimes.com-ում

x