factor.am։ Քաղավիացիայի պետական կոմիտեի տեղեկություններով՝ Հուրգադա-Երևան չվերթը ոչ թե չեղարկվել է, այլ 24 ժամով հետաձգվել: Այս մասին ասաց կոմիտեի Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայալթյանը:
«Մեր ունեցած տեղեկություններով՝ 24 ժամով տվյալ չվերթը հետաձգվել է։ Այդ հետաձգումների մասին ընկերությունը երեկ ուշ երեկոյան տեղեկացրել է՝ նշելով, որ չվերթը տեղափոխվում է հուլիսի 26-ին»,- ասաց Փայալթյանը՝ նշելով, որ ավիաընկերությունը չի հայտնել, թե ինչ պատճառներով է հուլիսի 25-ի չվերթը հետաձգվել։
Դիտարկմանը, որ, փաստորեն, ՀՀ քաղաքացիներն ավիաընկերության կողմից չվերթի չպատճառաբանված հետաձգման արդյունքում մի ամբողջ օր ստիպված են մնալ Հուրգադայի օդանավակայանում և կատարել լրացուցիչ ծախսեր, Քաղավիացիայի պետական կոմիտեի պաշտոնյան ասաց. «Մենք կփորձենք մեր հնարավորությունների սահմաններում այդ հարցին միջամտել և աջակցել, սակայն դա մեր պարտականությունը չէ։ Մենք, համենայն դեպս, կհասկանանք, թե ինչ լծակներ ունի պետությունը՝ ազդելու համար այդ գործընթացի վրա»:
Ավելին՝ factor.am-ում
Քաղավիացիայի կոմիտեից մանրամասներ են հայտնում Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման մասին |factor.am|

Դիտել նաև
- Ցույցեր Իրաքում․ 1 օրում զոհվել է 40 մարդ |shantnews.am|
- Ստամբուլ-Երևան չվերթների դադարեցման պատճառով հայ ուղևորները մնացել են Ստամբուլում |tert.am|
- Ժամանակավոր դադարեցվել են Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթները |armtimes.com|
- Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը |news.am|