Երեւանում աղբակույտերը վերածվում են առողջությանը վնասող ռիսկային օջախների |Հայաստանի Հանրապետություն|

Երեւանը չի մաքրվում գարշահոտից՝ կապված ոչ պատշաճ աղբահանության հետ: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության առաջատար մասնագետ Լիլիթ Գաբրիելյանը թերթի հետ զրույցում նշել է, որ այդ պայմաններում առողջապահական տեսանկյունից ռիսկեր կան. «Աղբի կուտակումները նպաստում են կրծողների քանակի ավելացմանը:

Կրծողներն էլ իրենց հերթին համարվում են տարբեր հիվանդությունների բնական շտեմարաններ: Կրծողներից բացի, այդ իմաստով մեծ է նաեւ ճանճերի դերը: Աղբի կուտակումների դեպքում բնական միջավայր է ստեղծվում, որը պարարտ է տարբեր հիվանդություններով, եւ դրանց տարածմանը նպաստում են ճանճերը: Օրինակ, դիզինտերիան կարող է տարածվել ճանճերի միջոցով: Նաեւ լեյշմանյոզի, լեպտոսպիրոզի (վարակիչ հիվանդություններ են) տարածման վտանգն է մեծանում կրծողների միջոցով:

x