Թբիլիսին անցնում է աղբի տեսակավորման |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիի քաղաքային խորհուրդը՝ Սակրեբուլոն հաստատել է թափոնների կառավարման նոր արդյունավետ համակարգի ներդրման հնգամյա ծրագիրը:

Պլանում թվարկված են կոնկրետ միջոցառումներ՝ նոր համակարգին անցնելու համար: Փաստաթուղթը նախատեսում է՝

  • Թափոնների կրճատմանը նպաստում
  • Աղբի հավաքման ու տեղափոխման կանոնավոր համակարգի ստեղծում
  • Թափոնների տեսակավորման աստիճանական անցում
  • Աղբատարների շարժի կարգավորում
  • Հավելյալ կոնտեյներներ
  • Շրջակա միջավայրի աղտոտման հսկողության խստացում


Փաստաթղթում խոսվում է նաև գիտակցության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին: Այդ նպատակով մայրաքաղաքի տարբեր հատվածներում ստենդներ կտեղադրվեն, նաև աղբի տեսակավորման համար տարաներ:
Հնգամյա ծրագրին զուգահեռ մայրաքաղաքային մունիցիպալիտետը սկսում է երկարամյա ռազմավարության վրա աշխատել: Թափոնների կառավարման ժամանակակից ու միջազգային ստանդարտներին համապատասխանող մոդելը նախատեսվում է լիարժեքորեն իրագործել 15 տարվա ընթացքում:

Թափոնների կառավարման հնգամյա պլանը կազմվել է Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ՝ USAID-ի «Տարածաշրջաններում թափոնների կառավարման տեխնոլոգիա» ծրագրի շրջանակներում:

x